18/04/2024
✅️Ամառային դպրոց դեռահասների և երիտասարդների(14 -ից բարձր տարեկան) համար։ Երեքշաբաթյա ամառային դպրոցի ընթացքում ձեռք կբերեք գիտելիքներ եւ կարողություններ, որոնք հետագա ուսման եւ աշխատանքի ընթացքում խիստ անհրաժեշտ են լինելու.
✅️Դասընթացի վերջում ստանալու եք ավարտական վկայական, իսկ հաջողությամբ ավարտածները հնարավորություն կունենան նաեւ փորձնակության եւ կամավորության սերտիֆիկացված շրջան անցնելու Ծիածան Առաջնորդների կրթական կենտրոն ՀԿ -ում:
✅️Ինչպե՞ս ներկայանալի դարձնել նախագծային աշխատանքները,
✅️Ինչպե՞ս պատրաստվել կամավորական աշխատանքների կամ միջազգային ծրագրերի դիմելուն (մոտիվացիոն նամակ, դիմում/հայտ, ինքնակենսագրական (CV))
✅️Ինչպե՞ս պատրաստվել եւ մասնակցել աշխատանքային կամ տարբեր ծրագրերի հարցազրույցների
✅️Ինչպե՞ս ընտրել, գտնել համապատասխան ծրագրեր և դիմել միջազգային կրթական կենտրոններ ուսանելու
✅️Ինչպե՞ս պատրաստել տեսասահիկ (պրեզենտացիա) power point, canva, prezi ծրագրերով
✅️Ինչպե՞ս նկարել և մոնտաժել տարբեր վիդեո հոլովակներ ձեր իսկ սմարթֆոնով
✅️Ինչպե՞ս օգտագործել փաստերի ստուգման գործիքները, որո՞նք են կիբեռանվտանգության եւ ինտերնետից ապահով օգտվելու հիմնական սկզբունքները
✅️Որո՞նք են Ձեր իրավունքները եւ պարտականությունները, ինչպե՞ս պաշտպանել եւ նվաճել իրավունքները։
⏩️Առաջնորդություն և կառավարում
⏩️Ժամանակի ճիշտ կառավարում
⏩️Հաղորդակցության եւ միջանձնային
հարաբերությունների կառուցում
⏩️Ուշադրության զարգացում
⏩️Խնդիրների լուծում
⏩️Աշխատանքային էթիկա
⏩️Թիմային աշխատանք
📎Կսովորեք եւ կստանաք բազում այլ գործնական գիտելիքներ եւ հմտություններ թիմային խաղերի, բանավեճերի եւ հանրային հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումների արդյունքում։
📎Ամառային դպրոցի դասընթացներն անցկացվելու են հունիսի 15- ից հուլիսի 6 -ը, (10 հանդիպում, 3 ժամ) «Ծիածան» ԱԿԿ Հկ-ում (Լեռնագործների 3/3)
📎Դասընթացի, վճարի եւ գրանցման մանրամասների համար անցնել հղումով
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe4P5jZ4WHTp3W8nn1X-mEjCgvPp1ztap1fc1YvdpBRigJzzw/viewform
⌛️ԳՐԱՆՑՎԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ մինչև հունիսի 14-ը ներառյալ
📲Մանրամասների համար զանգահարել +374 93 36 24 83,
+374 77 13 24 61
🔷️Ամառային դպրոցի մասնակցության ընդհանուր արժեքը՝ 30 000 հհ դրամ