27/06/2024
Աիքրիզոն «Սիրո ծառ »❤️
Աիքրիզոնը սենյակային բույս է, որը ժողովրդական լեզվով «սիրո և երջանկության» ծառ են անվանում:
Այս բույսի առանձնահատկություններից է տերևների տեսքն ու ձևը` հյութալի, մսոտ, մուգ կանաչ գույնի, ծածկված աղվամազով, կարճ սպիտակ մազիկներով (երբեմն տպավորություն է ստեղծվում, որ դրանք մորթու տակ են):
Սրտիկներ հիշեցնող տերևների անսովոր տեսքի ձևի շնորհիվ դրանք ժողովրդական երկու գեղեցիկ անվանումներ են ստացել` «Սիրո ծառ» և «Երջանկության ծառ»:
Աիքրիզոնը ծաղկում է ապրիլ կամ մայիս ամիսներին:
Ծաղկման շրջանը բավական երկար է` ճիշտ խնամքի դեպքում կարող է ձգվել մինչև կես տարի` աշնանից գարուն ընկած ժամանակահատվածում: 10-20սմ երկարությամբ ծաղկացողունը դեղին անուշահոտ ծաղիկներ ունի🌼
Արժեքը `8.900դրամ
#բույս #սուկուլենտ #ծաղիկներ #բնություն #տարոսիկ