«Էնի Ռոուզ» խանութ-սրահը հիմնադրվել է 2009թ.-ին, ինչպես հիմնադիրն է նշում, ընդամենը երկու դույլից: Քրտնաջան աշխատանքնի և հրաշալի կոլեկտիվի ընդհանուր ջանքերի շնորհիվ, կարճ ժամանակ անց, խանութ-սրահը դարձավ ծաղկի վաճառքի, հանդիսությունների ձևավորման և հարսանյաց հանդեսների կազմակերպման առաջատար կազմակերպություններից մեկը Հայաստանում: Խանութ-սրահում կարող եք գտնել յուրօրինակ փնջեր, կոմպոզիցիաներ, հարս
անյաց շքեղ զգեստներ և պարագաներ յուրաքանչյուր առիթի համար, ինչպես նաև ամանորյա զարդարանքի չկրկնվող նմուշներ: Գտնվելով քաղաքի սրտում՝ խանութ-սրահը գրավում է՛ երևանցիների և՛ քաղաքի հյուրերի ուշադրությունը՝ պահպանելով վարդագույն քաղաքի կոլորիտն ու վայելչագեղությունը: «Էնի Ռոուզ» ծաղկի և հարսանյաց սրահի աշխատակազմը ոչինչ չի խնայում սրահի վաստակած հեղինակությունն ու համբավը բարձր պահելու և Երևանի այս գողտրիկ անկյունը մշտապես գույնով ու բույրով լցնելու համար: