EventToura / ԷվենտՏուրա

  • Home
  • EventToura / ԷվենտՏուրա

EventToura / ԷվենտՏուրա Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from EventToura / ԷվենտՏուրա, .

📌 Առողջ ապրելակերպ և ֆինանսական գրագիտության✔️ Ահա այս գաղափարներն իրականություն դարձնելու համար կազմակերպվեցին հատուկ դ...
04/12/2024

📌 Առողջ ապրելակերպ և ֆինանսական գրագիտության

✔️ Ահա այս գաղափարներն իրականություն դարձնելու համար կազմակերպվեցին հատուկ դասընթացներ Սպիտակում, Վայքում, Եղեգնաձորում, Հրազդանում և Չարենցավանում։

🖇️ Վերոնշյալ նախաձեռնությունն իրականացվեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից՝ USAID - US Agency for International Development ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Ինտեգրված արձագանք Հայաստանում պարենի գնաճի հետևանքներին» ծրագրի շրջանակում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ։

🔸 Ծրագրերի իրականացման մեջ իր ներդրումն ունեցավ նաև «ԷվեննտՏուրա․ Իրադարձային Զբոսաշրջության Զարգացման Հիմնադրամը»՝ ապահովելով ծրագրի տեխնիկական հատվածը։

🎯 Ծրագրի ընթացքում մեծահասակները շեֆ-խոհարարի օգնությամբ սովորել են առողջ սննդի պատրաստման և ճաշացանկ կազմելու տեխնիկաներ, ինչպես նաև հմտացել են ֆինանսական գրագիտության մեջ։ Երեխաները հնարավորություն են ունեցել մասնակցելու «Առողջ ափսե» ուսուցողական խաղին, որը նպաստել է առողջ սնուցման վերաբերյալ նրանց գիտելիքների ընդլայնմանը։

✨ Նախաձեռնության շնորհիվ ընտանիքները կարող են ավելի արդյունավետ կառավարել իրենց ծախսերը, ներառել իրենց առօրյա «առողջ ապրելակերպը» և բարելավել իրենց կյանքի որակը։

27/11/2024

✨📌 ԷվենտՏուրա թիմի անդամները ներկա էին գաստրոնոմիկ տուրիզմի վերաբերյալ ՄԱԿ-ի զբոսաշրջության 9-րդ համաշխարհային ֆորումին, որն այս տարի անցկացվեց Բահրեյնում։

🖇️ Ֆորումը միտված է խթանել փորձի փոխանակումը զբոսաշրջության և գաստրոնոմիկ ոլորտի փորձագետների միջև և նպաստել գաստրոնոմիական ուղղությունների ստեղծմանն ու զարգացմանը։

✔️ Ֆորումն առաջին անգամ տեղի ունեցավ Միջին Արևելքում։ Այն մեկ հարթակում միավորեց գաստրոնոմիկ ոլորտի համաշխարհային առաջնորդներին, քաղաքական գործիչներին, ոլորտի փորձագետներին և հայտնի խոհարարներին՝ բացահայտելու, թե ինչպես գաստրոնոմիկ զբոսաշրջությունը կարող է նաև նոր իմիջ ստեղծել զբոսաշրջային ուղղությունների համար։

Նպատակ ունենալով ավելի խորացնել Հայաստանի գաստրո տուրիզմի ներուժը՝ ԷվենտՏուրա թիմը ևս մասնակցեց ֆորումին։ Թիմի անդամները ծանոթացան միջազգային լավագույն փորձերի հետ ու նոր կապեր հաստատեցին ոլորտի նշանավոր ներկայացուցիչների հետ։

❤️ Շնորհակալ ենք միջոցառման բարձրակարգ և արդյունավետ անցկացման համար։ Մենք համոզված ենք, որ նմանատիպ ֆորումները մեծապես նպաստում են նոր հնարավորությունների բացահայտմանը և համաշխարհային մակարդակով համագործակցությունների հաստատմանը։ Վստահ ենք, որ ԷվենտՏուրա թիմի ներկայությունը ֆորումին զգալի ազդեցություն կուենենա Հայաստանի գաստրոնոմիկ ուղղությունների ներկայացման, ստեղծման և գաստրոնոմիկ տուրիզմի մշակույթի ներդրման վրա։

🍷  Մեկնարկելով Երևանի Գինու Օրեր Փառատոնը՝ հիմնադիրներ Նունե Մանուկյանն ու Մերի Բադալյանը միտված են եղել ստեղծել ոչ միայ...
18/11/2024

🍷 Մեկնարկելով Երևանի Գինու Օրեր Փառատոնը՝ հիմնադիրներ Նունե Մանուկյանն ու Մերի Բադալյանը միտված են եղել ստեղծել ոչ միայն ժամանցային միջոցառում, այլև երկարաժամկետ զբոսաշրջային ծրագիր։

📌 Մերի Բադալյանի առաջնահերթությունը հետևյալն էր՝ ստեղծել բիզնես մոդել, որը կարող էր ինքնուրույն աշխատել տարբեր հովանավորների հետ, այլ ոչ թե ապավինել դրամաշնորհներին կամ նմանատիպ ֆինանսավորումներին: Երևանի Գինու Օրերի և ԷվենտՏուրայի շնորհիվ Հայաստանում սկսեցին կազմակերպվել ավելի քան 40 համայնքային փառատոններ՝ իրականացվելով @Գինու Օրեր փառատոնի բիզնես մոդելի հիման վրա:

✨ Փառատոնի միջոցով՝ հիմադիրները նոր հնարավորություններ հայտնաբերեցին իրադարձային զբոսաշրջության ոլորտում։ Միջոցառումը խթան հանդիսացավ մի շարք առանցքային ոլորտների զարգացման համար։

✔️ Անդրադառնալով մեդիա հրապարակումներին՝ այս անգամ կիսվեցինք Regional Post - Caucasus-ի հոդվածով, որը պատմում է համահիմնադիրների անցած ճանապարհի, փառատոնի նպատակների, արդյունքների և մարտահրավերների մասին։

♥️ Շնորհակալ ենք լրագրող Հենա Ափոշյանին՝ նման բազմակողմանի և բովադնակալից անդրադարձի համար։ Մնացած մանրամասները հոդվածում։ 👇

Regional Post met with Mary Badalyan and Nune Manukyan, the women behind Yerevan Wine Days and the founders of EventToura agency, to learn about the path․․․

Հարգելի քաղաքացիներ,Տեղեկացնում ենք, որ շաբաթ և կիրակի օրերին մեր գրասենյակը չի աշխատում։ Խնդրում ենք ձեր էլ. հասցեն ուղ...
15/11/2024

Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ շաբաթ և կիրակի օրերին մեր գրասենյակը չի աշխատում։ Խնդրում ենք ձեր էլ. հասցեն ուղարկել կարճ հաղորդագրությամբ կամ ուղարկել այս էլ. հասցեին՝ [email protected]: Երկուշաբթի առավոտյան դուք նամակով կստանաք հայտը։ Բացի այդ, երկուշաբթի օրը մենք կզանգահարենք բոլոր բաց թողնված զանգերին։

Մաղթում ենք ձեզ հրաշալի հանգիստ:

Հարգանքով,
ԷվենտՏուրա թիմ

Սիրելի՛ տնտեսվարողներ,
հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Նոր Տարվա և Սուրբծննդյան տոնավաճառին։ Այն տեղի կունենա դեկտեմբերի 8-ից մինչև 2025թ-ի հունվարի 6-ը ներառյալ։

🔷 Անցկացման վայր՝ Ս․ Շահումյանի անվան պուրակ՝ «Էրեբունի-Երևան 2750» շատրվաններ հատված

🔷 Դեկտեմբերի 8-ից մինչև հունվարի 6, 12:00 - 22:00 (որոշ օրեր՝ մինչև 24։00):

🔷 Ի՞նչ ենք փնտրում տոնավաճառում ներկայացնելու համար․

🔹Ամանորյա խաղալիքներ և նվերներ. ձեռագործ իրեր, զարդեր, յուրահատուկ նվերների փաթեթներ
🔹Ուտեստներ. տաք խորտիկներ, ապուրներ ու փառատոնային ուտեստներ
🔹Խմիչքներ. տաք գինի, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային կոկտեյլներ, խմիչքներ
🔹Սուրճ, թեյ ու քաղցրավենիք

🔷 Տաղավարների քանակը խիստ սահմանափակ է։ Մասնակիցներն ընտրվելու և բաշխվելու են ըստ ցանկալի տեսականու առկայության տոկոսային հարաբերության։ Մասնակիցներից կարող են պահանջվել ներկայացվող տեսականու ճշգրիտ նկարներ, ցանկ։
Նախապատվությունը տրվելու է տեղական բարձր որակի արտադրանքին։

🔷 Տոնավաճառի մասնակցության հայտը բաց է։
🔷 Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 20-ը։ Հայտերի հետ կապված մանրամասների համար կապ հաստատել +374 91 26 45 95 , +374 77 26 45 95 հեռախոսահամարներով կամ [email protected] էլեկտրոնային հասցեով:

07/11/2024

🍷 Գինու համտես իրականացնելու հետ մեկտեղ նաև կարևոր է կրթել սպառողին՝ գինու մշակույթի մասին գիտելիքներով։ Այսպես է առաջնորդվում «Դեկանտ» գինու մասնագիտացված սրահի համահիմնադիր և սոմելյե Արտյոմ Մկրտչյանը, որտեղ և իրականացավ Աուդիոպերֆորմանսի հերթական լսումը։

💬 «Մենք մեր ներուժն օգտագործում ենք փոքր գինու արտադրողներին ներկայացնելու վրա, քանի որ խոշոր գինեգործներին շատ այլ խանութներում կարելի է հեշտությամբ գտնել։ Բացի այդ, առաջին համտեսի սրահն ենք Հայաստանում, որը ներկայացնում է գինիները վինտաժային տարբերակով՝ ըստ տարեթվերի»- նշում է սոմելյեն։

📌 Աուդիոպերֆորմանսի հերթական լսմանը հրավիրված էին USAID Armenia «Տնտեսական հիմքեր հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի ներկայացուցիչները, որոնք ռոմանտիկ պատմության միջոցով ծանոթացան կարմիր և սպիտակ գինիների առանձնահատկությունների, գինու մշակույթի և խմիչքի մասին այլ մանրամասների հետ։

✔️ Իսկ ի՞նչ աուդիոպերֆորմանս առանց լավ գինու, որն այս անգամ ապահովեց Wine House ընկերությունը՝ «Սարդուրի» կարմիր և «Սամվելյան» սպիտակ գինիներով։ Աուդիոլսմանը ներկա էր նաև գինեգործարանի հիմնադիր Գարուշ Սամվելյանը, որը նշեց գինեգործության ոլորտում աուդիոպերֆորմանսի կարևորության մասին։

✨ Ներկայացնելով գինիները և անդրադառնալով գինեգործարանին՝ պարոն Սամվելյանը հավելեց, որ գինեգործությունն իրենց ընտանքիում փոխանցվում է սերնդեսերունդ։ Հայրը՝ Ալեքսանդր Սամվելյանը եղել է հայտնի գիտնական և իր ամբողջ կյանքը նվիրել է գինեգործության զարգացմանը։ Այսօր նրա գործը շարունակում է ինքը՝ Գարուշ Սամվելյանը, որի դուստրը ևս զբաղվում է գինեգործությամբ՝ հանդիսանալով ոլորտով զբաղվող երրորդ սերունդն ընտանիքում։

🍇 Երեկոյի վերջում Արտյոմ Մկրտչյանը ներկայացրեց հայկական գինեգործության քարտեզը, որտեղ ներկայացված էին Հայաստանի գինեգործարանները, խաղողի այգիները և խաղողի տեսակները ըստ տարածաշրջանների։

♥️ Շնորհակալ ենք բոլոր հյուրերին գինոտ երեկոն մեզ հետ կիսելու համար։ Նաև շնորհակալ ենք Wine House ընկերությանը և հատկապես Գարուշ Սամվելյանին՝ հայկական գինեգործության մեջ իր մեծ ավանդի և իհարկե, աուդիոպերֆորմանսի գինու համտեսն ապահովելու համար։ Այն լրացնելով լսմանը՝ ստեղծեց իրական ճանապարհորդություն դեպի գինու կախարդական աշխարհ։

🖇️ Շնորհակալ ենք Արտյոմ Մկրտչյանին՝ գինու մշակույթը տարածելու, սպառողներին գինեգործության նոր անկյուններ բացահայտելու և իր ջերմ ու գինոտ անկյունում հյուրընկալելու համար։

🥗 Հայկական խոհանոցն ավելին է քան պարզապես ուտեստների հավաքածու։ Այն իր մեջ ամփոփում է մեր պատմությունը, մշակույթն ու ավա...
04/11/2024

🥗 Հայկական խոհանոցն ավելին է քան պարզապես ուտեստների հավաքածու։ Այն իր մեջ ամփոփում է մեր պատմությունը, մշակույթն ու ավանդույթները, որոնք պետք է պահպանել և փոխանցել սերնդեսերունդ․ Sedrak Mamulyan

✨ Հայկական խոհանոցի պահպանման և վերարժևորման նպատակով Megerian Carpet Armenia -ում կազմակերպել էր համաժողով՝ նվիրված Ազգային խոհանոցի զարգացման ռազմավարությանը, որի շրջանակներում նաև տեղի ունեցավ Լոռվա, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի խոհանոցների մասին Սեդրակ Մամուլյանի գրքերի շնորհանդեսը և գաստրոնոմիկ ոլորտի հայեցակարգի մշակմանը միտված պանելային քննարկումներ։

📌 Գաստրոզբոսաշրջության զարգացմանը նվիրված պանելային քննարկմանը հրավիրված էր նաև «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանը, որը խոսեց զբոսաշրջության մեջ գաստրոնոմիայի դերի, «Երևանյան Գաստրոնոմիկ Օրեր» միջոցառման կարևորության և հայկական խոհանոցի հանրայնացման քայլերի մասին։

🍷 Տիկին Մանուկյանը նշեց, որ իր համար գինին առանց ուտեստի պարզապես խաղողի հյութ է։ Նրա խոսքով՝ «Երևանյան Գաստրոնոմիկ Օրեր» փառատոնի նպատակներից մեկն էլ գինու և սննդի ճիշտ համադրման մշակույթը տարածելու մեջ է՝ ներգրավվելով ռեստորանների, հայ և միջազգային Շեֆ-խոհարարների։

🖇️ Ըստ տիկին Մանուկյանի՝ միջոցառումը ոչ միայն գաստրոնոմիայի միջոցով հրավիրում է զբոսաշրջիկների, այլև օգնում է հանրայնացնել հայկական խոհանոցը։

💬 «Այս տարի ունեցել ենք Տոլմային և Ժենգյալով հացին նվիրված գաստրոնոմիկ շոուներ, ինչպես նաև Հայկական խոհանոցային գրքերին նվիրված պանելային քննարկում, որտեղ մասնակցում էր նաև պարոն Մամուլյանը»։

✔️ Պարոն Մամուլյանն ավելացրեց՝ խոհանոցն այն գործիքն է, որը կարող է նույն զբոսաշրջիկին մի քանի անգամ հետ բերել տվյալ երկիր։ Այդ պատճառով գաստրոնոմիան և հատկապես հայկական խոհանոցն առանցքային դեր ունի զբոսաշրջության զարգացման մեջ։

Պանելային քննարկմանը նաև մասնակցում էին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, «Ծաղկունք» ռեստորանի հիմնադիր Յուրա Սարգսյանը և ՀՀ Էն Զբոսաշրջության կոմիտեի մամուլի խոսնակ Անահիտ Բաղդասարյանը։

♥️ Շնորհակալ ենք հրավիրելու և հայկական խոհանոցի համար նման նշանակալի իրադարձությունն իրականացնելու համար։

🍷 Երևանի Գինու Օրերը պարզապես փառատոն չէ, այն մշակութային երևույթ է և Հայաստանում տնտեսական աճի զգալի շարժիչ ուժ․ The Tr...
24/10/2024

🍷 Երևանի Գինու Օրերը պարզապես փառատոն չէ, այն մշակութային երևույթ է և Հայաստանում տնտեսական աճի զգալի շարժիչ ուժ․ The Travel Magazine

📍 The Travel Magazine միջազգային ճանապարհորդական-տեղեկատվական հարթակն անդրադարձել է Հայաստում զարգացող գինու զբոսաշրջությանը, որտեղ իր ուրույն տեղն է գտել նաև Գինու Օրերը։

🎯 «Տոնենք ամեն ինչ գինու մասին Երևանի Գինու Օրերի ժամանակ»,- այսպես է սկսում փառատոնի ենթավերնագիրը հոդվածում։ Ամսագիրը նաև շեշտել է, որ վերակենդանացնելով և ցուցադրելով հայկական գինեգործության հին ավանդույթները՝ փառատոնի հիմնական նպատակն է ներկայացնել Հայաստանն աշխարհում որպես գինեգործության բնօրրան։

🍇 Ներկայացնելով հայկական գինեոգրծությունը՝ հոդվածը նաև անդրադարձել է Հայաստանի խաղողագործությանը և ընդգծել Հայաստանի մոտ 400 խաղողի տեսակներով հարուստ լինելու փաստը:

✔️ Երևանի Գինու Օրերի հետ մեկտեղ՝ հոդվածում կարող եք կարդալ գինեգործության հայրենիք Վայոց ձորի, Van Ardi Wines-ի և Wine History Museum of Armenia • Հայաստանի գինու պատմության թանգարան-ի մասին։

Did you know that Armenia has a thriving wine tourism industry?

12/10/2024

✨ Երևանի 2806 ամյակի առթիվ կանցկացվեն քաղաքի սիրված միջոցառումները, այդ թվում «ԷվենտՏուրա» ընկերության «Երևանի Գինու Օրեր» և «Գարեջրի Օրեր» փառատոնները։

♥️ Սպասում ենք բոլորիդ միասին նշելու մայրաքաղաքի տարեդարձը։

🍻 Գարեջրի Փառատոն – Դիանա Աբգարի զբոսայգի (12:00 – 23:00)

🍷 Գինու Փառատոն – Հյուսիսային պողոտա (12:00 – 23:00)

🇷🇺🇬🇧👇🍷 «Երևանի Գինու Օրեր» և 🍻 «Գարեջրի Օրեր» փառատոնները վերադառնում են։📍  Հոկտեմբերի 13-ին միասին տոնելու ենք մայրաքաղ...
09/10/2024

🇷🇺🇬🇧👇

🍷 «Երևանի Գինու Օրեր» և 🍻 «Գարեջրի Օրեր» փառատոնները վերադառնում են։

📍 Հոկտեմբերի 13-ին միասին տոնելու ենք մայրաքաղաքի տարեդարձը՝ «Էրեբունի-Երևանը»։ Իսկ ի՞նչ տոն առանց գինու և գարեջրի։

🖇 Երևանի 2806 ամյակի առթիվ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում նաև սիրված «Երևանի Գինու Օրերն» ու «Գարեջրի Օրերը»։

🎯 «Երևանի Գինու Օրեր» փառատոնը կտեղափոխվի Հյուսիսային պողոտա, իսկ «Գարեջրի Օրերը» Դիանա Աբգարի անվան զբոսայգի (Seasons այգի)։ Միջոցառումները կուղեկցվեն երաժշտական բազմազան ծրագրերով՝ իրական տոն պարգևելով բոլոր գինեսեր և գարեջրասեր այցելուներին։

🤩 Հոկտեմբերի 13-ին արի՛ միասին Երևան տոնենք՝ վերհիշելով ամռան ամենավառ օրերը։

🇷🇺
🍷 Фестивали «Винные Дни Еревана» и «Дни Пива» возвращаются.

📍 13 октября мы вместе отметим юбилей столицы «Эребуни-Ереван». А какой праздник без вина и пива?

🖇 По случаю 2806-летия Еревана с 12:00 в разных местах столицы пройдут различные мероприятия, в том числе популярные «Винные Дни Еревана» и «Дни Пива».

🎯 Фестиваль «Винные Дни Еревана» перенесется на Северный проспект, а «Дни пива» – в парк Дианы Абгар (Парк «Seasons»). Мероприятия будут сопровождаться разнообразной музыкальной программой, подарив настоящий праздник всем любителям вина и пива.

🤩 13 октября давайте вместе отметим день Еревана, вспоминая самые яркие дни лета.

🇬🇧
🍷 "Yerevan Wine Days" and "Beer Days" festivals are back.

📍 On October 13, we will celebrate together the anniversary of the capital, "Erebuni-Yerevan". And what's a holiday without wine and beer?

🖇 On the occasion of the 2806th anniversary of Yerevan, from 12:00, various events will be held in different places of the capital, including the popular "Yerevan Wine Days" and "Beer Days".

🎯 "Yerevan Wine Days" festival will be moved to Northern Avenue, and "Beer Days" to Diana Abgar Park (Seasons Park). The events will be accompanied by various musical programs, giving a real celebration to all visitors who love wine and beer.

🤩 On October 13, let's celebrate together the day of Yerevan, remembering brightest days of summer.

📌 Իրադարձային զբոսաշրջությունը համայնքի կենսամակարդակի բարձրացման և գյուղերի հանրայնացման կարևոր խթաններից է։ «Արենի Գին...
02/10/2024

📌 Իրադարձային զբոսաշրջությունը համայնքի կենսամակարդակի բարձրացման և գյուղերի հանրայնացման կարևոր խթաններից է։ «Արենի Գինու Փառատոնը» համայնքային ամենախոշոր իրադարձություններից մեկն է, որը զգալի ազդեցություն է ունեցել Արենի համայնքի բարելավման և գինեգործության զարգացման վրա։

🍷 «ԷվենտՏուրա․ Իրադարձային Զբոսաշրջության Հիմնադրամն» այս տարի հանդիսանում է գինեգործության վերածնունդը խորհրդանշող «Արենի Գինու Փառատոնի» համակազամակերպիչ։

✔️ Նուռ TV-ի տաղավար էին հյուընկալել «ԷվենտՏուրա» ընկերության նախագծերի ղեկավար Լիլիթ Ծառուկյանը և Արենիի համայնքապետարանի աշխատակից Սյուզան Մարգարյանը։ Հյուրերը խոսեցին փառատոնի ազդեցության, նպատակների և սպասվող ծրագրերի մասին։

✨ Շնորհակալ ենք Նուռ TV-ին և հաղորդավարուհի Արմինե Թովմասյանին հյուրընկալելու և փառատոնի հանրայնացմանը նպաստելու համար։

Սկսեք ձեր օրը հետաքրքիր, ստեղծարար և ինֆորմատիվ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի առավոտյան «Նուռ» հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ 11:00-ին: Իր հմայիչ ժպիտով ձ...

🍷 Գինեգործության վերածնունդը․ Արենի Գինու Փառատոն📌 «Արմենպրես» լրատվականում հյուրընկալվել էին «Արենի Գինու Փառատոն» միջո...
30/09/2024

🍷 Գինեգործության վերածնունդը․ Արենի Գինու Փառատոն

📌 «Արմենպրես» լրատվականում հյուրընկալվել էին «Արենի Գինու Փառատոն» միջոցառման կազմակերպիչները՝ ներկայացնելով փառատոնի արդյունքները և սպասվող ծրագիրը։ Հիշեցնենք, որ այս տարի «ԷվենտՏուրա․ Իրադարձային Զբոսաշրջության Գործակալությունը» հանդիսանում է միջոցառման համակազմակերպիչ։

Հոկտեմբերի 5-ին միջոցառառումն այս տարի կկայանա 16-րդ անգամ։ «Արենի» Փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը նշում է, որ հենց սա է խոսում միջոցառման կայուն լինելու մասին։

«Միջոցառման շարունակական ու կայուն լինելն էլ նպաստում է փառատոնի տարեցտարի ընդլայնմանն ու համայնքում իրադարձային զբոսաշրձության զարգացմանը»:

Նունե Մանուկյանը նաև ընդգծեց, որ փառատոնը գինու տոն լինելու հետ մեկտեղ նաև թույլ է տալիս բացահայտել Արենի համայնքը՝ ծանոթանալով Արեննի հազարամյա գինեգործական պատմության հետ։

«Փառատոնը լավ առիթ է ոչ միայն Վայոց ձորի, այլև ողջ հայկական մշակույթը ճանաչելու համար։ Այս տարի միջոցառումը ունենալու է հատուկ տաղավարներ Արցախի հայրենակիցների համար իսկ երաժշտական բեմում ելույթ է ունենալու նաև Արցախի պարի և երգի համույթը»։

Տիկին Մանուկյանն անդրադարձավ փառատոնի այս տարվա խորագրին, որի անվանումն է «Ազգերը հանուն խաղաղության»։

«Մենք պատիվ ենք ունենալու հյուրընկալել Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին, որոնց հետ կանցկացնենք փառատոնի բացման արարողությունը։ Եզդիները, բելառուսները, ուկրաինացիները և քրդերն իրենց ազգային տարազներով կմոտեցնեն զամբյուղով խաղողը խաղողի մզարանին։ Այնուհետև կսկսվի գինեգործության խորհուրդ հանդիսացող խաղողի ճզմման արարողությունը։»

📌 Արենի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Նորայր Գրիգորյանը խոսեց փառատոնի ունեցած ազդեցության մասին Հայաստանի տարբեր ենթակառուցվածքների վրա։

«Առաջին մի քանի տարում փառատոնին ներկայացված էին միայն Արենի համայնքի գինեգործները։ Տարեցտարի միջոցառումը ընդլայնվեց՝ ներգրավվելով արտադրական և տնայնական գինեգործների Հայաստանի տարբեր վայրերից։ Փառատոնի վայրն արդեն բավարար չէ միջոցառման անցկացման համար և անհրաժեշտություն է առաջանում մեծացնել տարածքը՝ ընդգրկելով նոր փողոցներ։ Շնորհիվ փառատոնի՝ Արենի համայնքը լծված է գյուղը շարունակ բարեկարգելու գործով»։

Նորայր Գրիգորյանը հավելեց, որ փառատոնը առիթ դարձավ նոր հյուրատների, գաստրոբակերի, գինեգործարանների, խաղողի այգիների ավելացման համար։ Այսօր համայնքում գործում է 30 հյուրատուն, 5 գաստրո բակ իսկ ընտանեկան գինեգործների թիվը ավելացել է մոտ 130-ով։ Ըստ Նորայր Գրիգորյանի փառատոնը Արենի համայնքի գլխավոր տնտեսական բաղադրիչներից մեկն է։

📌 Տուրիզմի Հայկական Ֆեդերայիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը խոսեց փառատոնի զբոսաշրջային պոտենցիալի մասին՝ հավելելով,որ բազմաթիվ զբոսաշրջիկներ Հայաստան են ժամանում հենց փառատոնին մասնակցելու համար։
«Այսօր զբոսաշրջիկներին բացի ճանաչողական այցելություններից հետաքրքրում է նաև իրադարձության շուրջ հավաքվելը, տեղական մշակույթի մաս կազմելն ու տեղի բնակչության հետ շփվելը։ Այս փառատոնը հնարավորություն է տալիս իրականացնել բոլոր վերոնշյալ կետերը՝ ստանալով նոր էմոցիաներ մեր երկրից։ Փառատոնը լավ հարթակ է նաև համագործակցությունների և համայնքներում տնտեսական ակտիվություն ձևավորելու համար»։

Ըստ պարոն Ապրեսյանի՝ թեև Հայաստանն ունի 6100 տարվա գինեգործության պատմություն, այնուամենայնիվ փառատոնը հանդիսանում է Հայաստանի գինեգործության վերածննդի հիմնական խթաններից մեկը։

Փառատոնը կազմակերպում է «Արենի» Փառատոն» հիմնադրամը և «ԷվենտՏուրա․ Իրադարձային Զբոսաշրջության Գործակալությունը»՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության Կոմիտեի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի աջակցությամբ։

🍷«Երևանի Գինու Օրեր» փառատոնի միջոցով հիմք դրվեց ինքնաբավ և ֆինանսապես հաջողված փառատոններին»․ «ԷվենտՏուրա» ընկերության ...
24/09/2024

🍷«Երևանի Գինու Օրեր» փառատոնի միջոցով հիմք դրվեց ինքնաբավ և ֆինանսապես հաջողված փառատոններին»․ «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Մերի Բադալյան

📌 Սեպտեմբերի 17-ից 20-ը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից անցկացվող Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեացավ «Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն աշխարհում» պանելային քննարկումը, որին հրավիրված էր նաև Մերի Բադալյանը։
Մերի Բադալյանը խոսեց իրադարձային զբոսաշրջության կարևորության, «Երևանի Գինու Օրեր» և «Գարեջրի Օրեր» փառատոնների շարունակական զարգացման, միջազգային համայնքի ներգրավվածության, մարտահրավերների և զբոսաշրջության ոլորտին առնչվող այլ թեմաներից։

🖇️ Համահիմնադիրը նշեց, որ իրադարձային զբոսաշրջությունը պետությանը կարող է բերել մեծ արդյունքներ, եթե այն շարունակական է և տարեցտարի կանխատեսելի ձևով զարգանում է։

💬 «Շատ հաջողված միջոցառումներ և փառատոններ են եղել, որոնք ֆոնդի սպառման հետ մեկտեղ դադարել են իրականացվել»։

🍻 Անդրադառնալով «Գարեջրի Օրեր» փառատոնին Մերի Բադալյանը ասաց, որ այն գնում է Գինու Օրեր փառատոնի ետևից և մոտավորապես հինգ տարի հետո կկրկնի վերջինիս հաջողությունը։

💬 «Գարեջրի պատմությունը այնքան հին է որքան գինունը։ Փառատոնի հիմքում այդ պատմությունն է և միջոցառման միջոցով Հայաստանի հազարամյա գարեջրագործական ավանդույթները ներկայացնելը։ Ուղղակի խմիչքի փառատոն իրականացնելը ոչ ոքի հետաքրքիր չէ։ Մեր յուրաքանչյուր միջոցառում ունի իր սթորիթելինգը»։

🔍 Քննարկման ավարտին Մերի Բադալյանը հավելեց, որ տարածքային ընդլայնումից ու այցելուների քանակի ավելացումից զատ փառատոնը տարեցտարի պետք է ունենա նաև բովանդակային զարգացում։ Այդ իսկ պատճառով 2023 թվականին Գինու Օրեր փառատոնի մեջ ներառվեց Գաստրոնոմիկ Օրերը, որն այս տարի հյուրընկալեց գաստրոնոմիկ ոլորտի աստղերի աշխարհի 16 երկրներից։

✔️ Շնորհակալ ենք Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office -ին զբոսաշրջության ոլորտի համար ռազմավարական այս քննարկումների կազմակերպման համար։ Նաև շնորհակալ ենք մոդերատոր Գայանե Քոչարյանին՝ կարևոր հարցերի բարձրաձայնման և պանելային քննարկումը հետաքրքիր վարելու համար։

✔️ Շնորհակալ ենք քննարկման մասնակից բոլոր բանախոսներին՝ պետության զարգացման մեջ մեծ ներդրում ունենալու համար։

📍 HIKEArmenia -ի գործադիր տնօրեն Շահանե Հալաջյան,
📍 «MyLer» համալիրի հիմնադիր Տիգրան Հարությունյան,
📍 «ՏաԹևեր» ճոպանուղու կոմերցիոն տնօրեն Անի Դավթյան
📍 «Green Rock Management Group»-ի գործադիր տնօրենի տեղակալ Կատերինա Դանեկինա:


Քննարկման ամբողջական տարբերակը կարող եք դիտել այստեղ 👇

https://www.youtube.com/watch?v=wyZquWcBTFc

📌 Նոր համագործակցություն «ԷվենտՏուրա» ընկերության և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (UATE) միջև, ո...
18/09/2024

📌 Նոր համագործակցություն «ԷվենտՏուրա» ընկերության և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (UATE) միջև, որի համաձայն «ԷվենտՏուրան» հանդես կգա «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի» (WCIT2024/DgiTec) կազմակերպիչ օպերատոր գործընկերներից մեկը:

🖇️ Շնորհավորում ենք համագործակցության առիթով և հուսով ենք, որ միջոցառումը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի առաջընթացին։

🔥 Քաղաքի ամենափրփրուն ու գունավոր իրադարձությունը՝ «Գարեջրի Օրերն» արդեն մեկնարկել է և սպասում է իր այցելուներին։🍻 Գարեջ...
23/08/2024

🔥 Քաղաքի ամենափրփրուն ու գունավոր իրադարձությունը՝ «Գարեջրի Օրերն» արդեն մեկնարկել է և սպասում է իր այցելուներին։

🍻 Գարեջրի 50 տեսակներ, 10-ից ավելի խաղեր, համեղ խորտիկներ, 3000 նվերներ, երաժշտություն և իհարկե, միջազգային Stainholding մրցույթ։

🤩 Էլ ինչ է հարկավոր ամառն ամփոփելու համար։

🖇️ Շտապիր ձեռք բերել գարեջրի համտեսման փաթեթը, այս տոնակատարության մի մասը դառնալու համար։

https://www.yerewinedays.am/product-category/beer-days/

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when EventToura / ԷվենտՏուրա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to EventToura / ԷվենտՏուրա:

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Event Planning Service?

Share

EVENTTOURA

ԷվենտՏուրայի հիմնական նպատակն է զարգացնել, բարելավել, մշակութային, սոցիալական բարձր պատասխանատվության երանգ տալ ու բազմաժանր դարձնել իրադարձային զբոսաշրջությունը Հայաստանում։

-- ԷվենտՏուրա ընկերությունը մեծածավալ միջոցառումներ, կոնֆերանսներ, փառատոններ և այլ տոնակատարություններ կազմակերպող ընկերություն է: «ԷվենտՏուրան» այս ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է։ Իր գործունեությամբ նպաստում է հայկական տուրիստական ​​ոլորտի ծառայությունների բազմազանությանը, դրա համապատասխան ներկայացմանն ու առաջխաղացմանը միջազգային զբոսաշրջային շուկայում: «ԷվենտՏուրայի» հիմնական նպատակն է իրադարձային զբոսաշրջության զարգացումը Հայաստանում:

Բացի այլ ընկերությունների համար խոշոր միջոցառումներ կազմակերպելուց` «ԷվենտՏուրան» ստեղծում և մշակում է իր սեփական ծրագրերը, որոնց թվում են. Երևանի Գինու Օրեր / Երևանի Գաստրո Օր / Մորուք Ֆեստ / Երևանի Երաժշտական ​​Գիշեր / Երևանի Կոնյակի Օրեր (առաջին անգամ ՝ 2020 թ.) / Գարեջրի և Սննդի Զուգակցման Օր (առաջին անգամ ՝ 2020 թ.)։ Միջոցառումներից ամենահայտնին Երևանի Գինու Օրերն է, որը 2019թ-ին ունեցել է ավելի քան 35,000 այցելու:

«ԷվենտՏուրան», մի քանի ամիս տրամադրելով միջոցառումների նախապատրաստման համար, առաջնային է դարձնում վերլուծել և հասկանալ բոլոր հնարավոր շահագրգիռ կողմերի նպատակները և ապահովել նրանց առավելագույն բավարարվածությ