08/08/2026
«Musæum»-ը մոտենում է ավարտին, և Ռամբալկօշէն այս ամռանը վերջին անգամ Հանրապետության 32 է հրավիրում բոլորին՝ տոնելու ավարտը և վերհիշելու թանգարանի վերջին ամսվա փոխակերպումները։ Տասնյակ ցուցադրություններ, միջոցառումներ, համերգներ և հազարավոր այցելուներ, որ հուշագրավ պատմական շենքին մեկ ամիս շարունակ շունչ տվեցին։
Այսպես՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 13:00-ից հավաքվում ենք museaum-ում՝ վայելելու անդադար երաժշտություն, ցուցադրություններ, ինստալյացիաներ, միմյանց։ Ժամը 14:00-ից սկսած՝ Library for architecture [LFA]] կներկայանա pop-up ընթերցանության ակումբով՝ քննարկելու Իլա Բեկայի և Լուիզ Լեմուանի 2023 թ․-ի «The Emotional Power of Space» գիրքը։ Նախկինում պարսից հյուպատոսի սենյակը կվերածվի ինքնությույն ընթերցասրահի՝ մինչև 18:00-ն։
Ցուցասրահում կտեսնեք Berq Studio ի տեսողական պատումը՝ ներշնչված այգեքաղի փիլիսոփայությունից, ներքնահարկում` ինստալյացիա Control աշխարհից։ Այս ամենը կուղեկցվի անընդմեջ երաժշտությամբ սկսած 18:00-ից. կնվագեն Ջահել ու Tunes , Misak Samokatian , Your friend daao , ICECHAIN , Vahan Stepanyan ։
Վերջին ամառային հավաքույթը Ռամբալկօշէից
Ժամը 13:00-23:00
Մուտքը՝ ազատ