Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտե

  • Home
  • Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտե

Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտե Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտե, Performance & Event Venue, .
(18)

https://mel.fm/blog/maja-tarachovskaja/25946-5-prichin-pochemu-ya-khochu-na-pensiyu-60-letnyaya-uchitelnitsa--pro-ustalo...
06/11/2023

https://mel.fm/blog/maja-tarachovskaja/25946-5-prichin-pochemu-ya-khochu-na-pensiyu-60-letnyaya-uchitelnitsa--pro-ustalost-ot-shkoly?utm_source=facebook&utm_medium=social&utm_campaign=2023_11_05_17_15&fbclid=IwAR33e4UA6pkOiS_baoRDua1HxqN6YT1xoyP9Mz955K5w1xITHSCAFWIMpBY

Учительница математики Майя Тараховская больше 35 лет работает в школе, любит свою работу, предмет, учеников. Но в этом году она приняла решение досрочно уйти на пен....

https://ankakh.com/hy/article/141402
24/10/2023

https://ankakh.com/hy/article/141402

Կերպարվեստ առարկայից այս տարի առարկայական գիտելիքների ստուգման կամավոր ատեստավորմանը մասնակցել է հայտագրված 88 ուսուցիչներից 65-ը:

https://www.facebook.com/share/o5x6Zj4Z7TjjrCQu/?mibextid=MOcfn4
23/10/2023

https://www.facebook.com/share/o5x6Zj4Z7TjjrCQu/?mibextid=MOcfn4

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ...

Կամավորին գնալու հետևանքը․մեկին շատ փող, մեկին գործազրկություն, կրթության և տարիների վաստակի արժեզրկում։
16/10/2023

Կամավորին գնալու հետևանքը․
մեկին շատ փող, մեկին գործազրկություն, կրթության և տարիների վաստակի արժեզրկում։

Տոնդ շնորհավոր Ուսուցի'չ։Այսօր, ավելի քան երբևէ, մեծ պատասխանատվություն կա ուսուցչի ուսերին։Դուք եք կերտում վաղվա Հայաստ...
05/10/2023

Տոնդ շնորհավոր Ուսուցի'չ։
Այսօր, ավելի քան երբևէ, մեծ պատասխանատվություն կա ուսուցչի ուսերին։
Դուք եք կերտում վաղվա Հայաստանի բժշկին ու մանկավարժին, հացթուխին ու դերձակին, ղեկավարին ու դատավորին, զինվորին ու ոստիկանին, մայրերին ու հայրերին։
Հայրենիք եվ պետություն ունենալու համար կարեվոր է բարեկրթությունը, անդավաճան նվիրումը, ազնվությունը, պարտքի ու պատասխանատվության գիտակցումը։
Հայրենիքները ապրում են հայրենիքը սիրող մարդկանցով, իսկ այդ սիրո սերմերը ցանվում են մանկուց, հայրենանվեր ծնողի ու ուսուցչի ջանքերով ։
Առողջ եղեք եվ հավատով կերտենք մեր այսօրն ու ապագան։

04/10/2023

Հարց ուսուցչից ուսուցիչներին.
Սիրելի ուսուցիչներ, ստացել եք սեպտեմբեր ամսվա աշխատավարձը։
Ուզում եմ իմանալ, թե ինչով է պայմանավորված այս ամենաթողությունը։

26/09/2023

Սիրելի ուսուցիչներ․
եթե ցանկանում եք բոյկոտել կամավոր ատեստավորումը, ապա անհրաժեշտ է՝ ներկայանալով քննության օրը կազմակերպել ստորագրահավաք՝ ներքոդրյալ հայտարարագրի բովանդակությամբ։
Այլ լուծում ձեր կողմից բարձրացված խնդիրների ուղղակի չենք տեսնում։
Այս միջոցը հիմնված է ձեր սահմանադրական ժողովրդավարական իրավունքերի վրա և արդարացված է կամավոր ատեստավորման գործընթացի թե կազմակերպական, թե բովանդակային խնդիրներով, որոնք հղկման կարիք ունեն։
Տեքստը այստեղ․

25/09/2023

🆘 Արցախը օդային միջանցքի կարիք ունի

!!! Artsakh needs an air corridor

25/09/2023

Սույն հարցաթերթիկում հավաքագրում ենք արցախցի մեր հայրենակից ուսուցիչների տվյալները, որոնք վերաբնակեցվել են ՀՀ-ում։ Նպատակը օգնել նրանց աշխատանք գտնել իրենց նոր բ...

25/09/2023

Երբ սառնամանիքը դառնում է - 40, իսկ քամին՝ փոթորիկ, պինգվինները կանգնում են կողք կողքի, մեջքով քամուն։ Մերթընդմերթ նրանք, ով կանգնած են խմբի ներսում զիջում են եզրին կանգնածներին իրենց տաք տեղերը։ Միայն այսպես, բոլորի հոգածության շնորհիվ, հնարավոր է գոյատեւել կոշտ կլիմայական պայմաններում եւ հաղթել կատաղի սառնամանիքը։ Սա գիտեն պինգվինները, բայց ավաղ, չգիտենք մենք։ Անհատական կարող է լինել միայն հոգևոր փրկությանը, ֆիզիկապես կարող ենք փրկվել միայն ազգովի։

Մարկ Արեն

24/09/2023

Սիրելի՛ ուսուցիչներ․
կրկին անգամ համոզվեցի ձեզ լսելով, որ կամավոր ատեստավորում երևույթից ազատվելու միակ հնարավորությունը համընդհանուր բոյկոտելն է։
Ինչ կախված է ինձանից իրավական և հոգեբանական աջակցություն պատրաստ եմ տրամադրել, միայն թույլ տվեք ոչ այսօր, արդեն շատ հոգնած եմ, որովհետև ես այսօր մարզ եմ գնացել ու եկել, և 9-14ը դաս եմ արել, ու արդեն ահավոր հոգնած եմ։
Հարգանքներով Ա․ Դավթյան
Հ․Գ․ Ձեզ հետ կապի մեջ կլինեմ վաղը կամ երեքշաբթի արդեն պատրաստի քայլերի առաջարկով։
Բարի գիշեր։

Կամավոր ատեստավորման վերաբերյալ ձեր հարցերին ի պատասխան.Ունեք 3 տարբերակ, առաջին_ վաղը բոյկոտել եվ գրավոր  հայտարարությո...
22/09/2023

Կամավոր ատեստավորման վերաբերյալ ձեր հարցերին ի պատասխան.
Ունեք 3 տարբերակ,
առաջին_ վաղը բոյկոտել եվ գրավոր հայտարարություն ուղարկել նախարարությանը այդ մասին, իհարկե պարզաբանումով,

Երկրորդ_ վաղը գնալ եվ տեղում կազմակերպել դիմում եվ ստորագրահավաք,

Երրորդ_ գնալ եվ փորձել հանձնել ու սպասել դատավճռի' պատրաստ լինելով վատագույնին ' աշխատանքից զրկվելուն, լավագույնին' աշխատավարձի բարձրացմանը։

Ընտրությունը ձերն է։

22/09/2023

Ուսուցիչը ուսուցիչ է դպրոցում եվ կյանքում, բայց յուրաքանչյուր ուսուցիչ նաեվ ազատ քաղաքացի է եվ ունի իրավունքներ, սեփական համոզմունքներ ու կամք, որոնց համար ինքն է պատասխանատու։

Կարևոր է յուրաքանչյուրիս համար իմանալ որպես քաղաքացի․1. Այս պահին արտաքին ուժերը կարող են խաղալ մեր հուզականության վրա, ...
21/09/2023

Կարևոր է յուրաքանչյուրիս համար իմանալ որպես քաղաքացի․

1. Այս պահին արտաքին ուժերը կարող են խաղալ մեր հուզականության վրա, պետք չէ կորցնել սթափությունը և տրվել տարաբնույթ կոչերին;
2. ցանկացած արձագանք պետք է հիմնված լինի բացառապես պետության և քաղաքացիների անվտանգության նկատառումների տրամաբանության վրա (այդ թվում Արցախի);
3. հասարակական կյանքի ապակայունացման ալիքի նեքո ճիշտ քաղաքական և անվտանգային որոշումներ կայացնելը կառավարության համար շատ ավելի դժվար է, քան վստահության ներքո, որքան էլ անձնական անվստահություն ունենանք, այս պահին ապակայունացումը այն նպատակն է, որին ձգտում են մեզ թշնամի արտաքին ուժերը;
4. հաստատել հանդուրժողական վերաբերմունք միմյանց նկատմամբ՝ թշնամիներին առիթ չտալու համար մեր միասնականության ու սթափության վրա կասկածելու համար, մեր ներսի թշնամանքը, միմյանց պիտակավորելն ու մեկմեկու մեղադրելը միայն թեժացնում է հուզական մթնոլորտը, որը թույլ չի տալիս սթափ դատել ճգնաժամային և սթրեսային իրավիճակներում։

Մենք ուսուցիչներս կարող ենք բացառապես միաբանվել մի պահանջի շուրջ՝ մեր քույրերի, եղբայրների, երեխաների ու ընտանիքների անվտանգ էվակուացիայի խնդրի լուծման, այդ էլ պետք է համագործակցությամբ իրականացնեք պետական կառույցների հետ, քանի որ տեղեկատվական դաշտը հեղեղված է ապատեղեկատվությամբ և առիթից օգտվողներով։
Պետք է վստահ լինենք, որ գոնե այս օրհասական պահին գործադիր մարմնի աշխատակիցները բարեխղճորեն կկատարեն իրենց պարտականությունները, նրանք ևս մարդ են մեզ նման և ունեն հարազատներ, որոնք այս պահին ունեն բոլորիս կարիքը։

Խաղաղ գիշեր և հույսի լուսաբաց։
Մենք խաղաղության և հույսի սերմնացաններ ենք։

Ուսուցի՛չ, մի լռի'ր։ Մի՛ կորցրու արժանապատվությունդ։Արդյոք քո հայրենի երկրի լույսն ու երկինքը չի կանչու՞մ քեզ։ Հայրենի հ...
21/09/2023

Ուսուցի՛չ, մի լռի'ր։
Մի՛ կորցրու արժանապատվությունդ։
Արդյոք քո հայրենի երկրի լույսն ու երկինքը չի կանչու՞մ քեզ։
Հայրենի հանդեպ քո առաքելությունն է հայրենասիրություն եվ մարդասիրություն սերմանելը եւ հայրենիքի անխոնջ զինվոր լինելը։
Հասկանա՛նք վերջապես, որ մենք փերեզակներ չենք եւ իրավունք չունենք թույլ տալ որ մայր ու մանուկ, մեր տղամարդիկ մնան մորթվելու։
Հ.Գ. Չկառչելով քաղաքականությունից՝ լուռ չհետեւենք, թե ինչպես է բնաջնջվում մի ողջ ժողովուրդ։
ՀՀ իշխանություններից պահանջում ենք ապահովել մեր հայրենակիցների ապրելու իրավունքը եվ բացել կյանքի ճանապարհը։

«Մեզ սպանում են մեր հայրենիքի մեջ, բայց հայրենիքը մեր մեջ սպանել ՉԵ՛Ն ԿԱՐՈՂ։»
Պ. Սեւակ

Սիրելի՛ ուսուցիչներ․անկախ առկա իրավիճակից, այսօր ձևավորվեց ուսուցիչների և կրթության առջև ծառացած առկա խնդիրները համակարգ...
19/09/2023

Սիրելի՛ ուսուցիչներ․
անկախ առկա իրավիճակից, այսօր ձևավորվեց ուսուցիչների և կրթության առջև ծառացած առկա խնդիրները համակարգող նոր կոմիտե։
Ավելի ուշ կհայտարարենք մեր հետագա անելիքները։

18/09/2023

Շողեր Բաբայանից հաղորդում
Հարգելի ուսուցիչներ ջան, գիտեմ, որ բոլորդ էլ սպասում էիք այս գրառմանը, ասեմ որ երկու անգամ խոսել եմ այն պատասխանատու անձի հետ, ում մոտ որ մեր դիմում է։
Ասեց, որ համապատասխան բաժնին ներկայացրել են խնդիրը և որ այդ խնդրի համար ուսուցիչները անպայման հանդիպում են պահանջում, ասեց որ պատասխանի են սպասում, եթե պատասխանը այսօր մինչև 18։00֊ն չլինի, ապա վաղը մինչև 12։00֊ն կլինի։
Դե արդեն պարզ էր, որ այսօր չի լինի, քանի որ վերջին զանգս 17։35֊ն էր, ասեցի, որ մինչև վաղը 12։00֊ն կսպասեմ, ու պիտի մի ամբողջ ուսուցչական համայնքի տեղեկացնեմ արդյունքները, որպեսզի պլանավորենք մեր անելիքները։

Ասեմ նաև, ի զարմանս ինձ հեռախոսի առաջին իսկ զանգերից անմիջապես պատասխանում էին և մյուս գերատեսչությունների նման ժամերով հեռախոսի հետ ընկերացած չնստեցի😀։

Վաղը կհասկանանք ինչ կասեն, ըստ այդմ միասին կորոշենք ինչ անել, ինչ որ ամսի 14֊ին որոշեցինք միասին։

18/09/2023

Avo Gevorgyan сейчас с Zhaklin Abajyan и
35 другими
1 д. ·
Հարգելի ուսուցիչներ ինչես այս մի քանի օրերի ընթացքում տեսանք, նախարարը աստիճանաբար փոխեց իր դիրքորոշումը։ հիմնավորեմ։
Նախ մեզ ասաց, որ այս տարի կարող եք նախկին կարգով մատյանում աշխատել։ Այնուհետեւ հաջորդ օրը խրախուսեց այն դպրոցներին և ուսուցիչներին ( դե երևի ընդհանուր առմամբ մի 100 հոգի էլի) ովքեր լրացնում են մատյանը իրենց պահանջներով։
Այնուհետև, Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ և դրանից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ փոփոխությունները (բարեփոխումներ ասաց🤬) լինելու են և ուսուցիչներին հնարավորություն կտան աստիճանաբար լրացնելու և դանդաղ հարմարվելու նոր կարգին։
Հարգելի ուսուցիչներ մեր բոլորի գլխի տակ փափուկ բարձ է դրված ինչ է։ Միթե չենք նկատում կամ չնկատելու ենք տալիս։
Կամ մեր բողոքի ձայնը չընկալեցին, կամ մեզ լուրջ չեն վերաբերվում։ Ուրեմն կխոսենք իրենց իսկ ներմուծված ու հասկանալի լեզվով։
Անհրաժեշտ ենք համարում տոտալ բլոկադայի ենթարկել իրենց բոլոր պահանջները և չկատարել։
Մեր բոլորի առաջնային խնդիրն է` բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, սա խնդրանք չէ, ոչ էլ կամակորություն, սա արդարացի պահանջ է։ Բարելավեք ուսուցչի սոցեալական վիճակը, այլապես ուսուցիչը ինչքան էլ նվիրած է իր սաներին, փաստացի ամեն օր գոյության պայքար է մղում։ Եթե միտումնավոր չեն դատարկում դպրոցը տարիների փորձառություն ունեցող ուսուցիչներին և երիտասարդ նոր կադրերին, ովքեր ավագ սերնդից շատ բան ունեն սովորելու, կայանալու որպես մանկավարժ, ապա գնալու են մեր արդարացի պահանջի կատարմանը։ Համար մեկ պահանջ սոցեալական խնդրի լուծում։
Բնականաբար նրանց գործելաոճը և պահվածքը հասկանալով, որևէ բան ակնկալել անիմաստ եմ համարում։ Ուստի հարկավոր է բռունցքվել և միասնական պայքարի դուրս գալ, լսելի դարձնել մեզ։
Ուսուցչի օրը յուրահատուկ նշել է պետք այս տարի, ընդհուպ պայքարի իրենց հասանելի տարբերակներով։
Ուսուցիչը ուժ է...
Ի գործ💪💪💪

https://youtu.be/fGHqxScyrJw?si=uGThyUVnIU-yADDm
16/09/2023

https://youtu.be/fGHqxScyrJw?si=uGThyUVnIU-yADDm

01:00 Ուսուցիչների դժգոհության պատճառները03:12 Դպրոցը՝ իշխանության թիրախում07:34 Ծանրաբեռնված աշխատանք՝ ոչ համաչափ վարձատրություն14:37 Կամավոր ատեստավորման հ...

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտե posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Event Planning Service?

Share