Գյումրիում Տուր-Tour in Gyumri

  • Home
  • Գյումրիում Տուր-Tour in Gyumri

Գյումրիում Տուր-Tour in Gyumri Դուք կտեսնեք Գյումրին իր ողջ հմայքով, գեղեցկությամբ, հումորով, արհեստներով և արվեստներով։
Բացահայտենք Գյումրին գյումրեցի զբոսավարի հետ։
(1)

06/06/2024

Շաաատ լավ տուր Գյումրիում 093194318

Սա իմ մուշուրբա- ն է, որը որպես իսկական գյումրեցի ես անպայման պիտի ունենայի ու նվեր ստացա հարսանիքիս օրը😀😀😀😀
31/05/2024

Սա իմ մուշուրբա- ն է, որը որպես իսկական գյումրեցի ես անպայման պիտի ունենայի ու նվեր ստացա հարսանիքիս օրը😀😀😀😀

Իրական Գյումրին ճանաչելու համար համեցեք և գրեք ինձՍա էլ անվանի մարդկանցից մեկի մասին Նիկողայոս Տիգրանյանը ընտանիքի հետ։Ն...
29/05/2024

Իրական Գյումրին ճանաչելու համար համեցեք և գրեք ինձ
Սա էլ անվանի մարդկանցից մեկի մասին
Նիկողայոս Տիգրանյանը ընտանիքի հետ։
Նրա եղբայրը եղել է Լենինականի քաղաքագլուխը։ Նկարը 1926թ.
Վերևում նրանց հայրն է և մայրը։

25/05/2024

Եսօր էլ Պոլոզից խոսանք ու Ավ. Իսահակյանից։
Ես վերջինն էր...
Պոլոզ Մուկուչի գերեզմանը 20 տարի անշիրմաքար է մնում: 1952 թ-ին Գյումրի է այցելում Ավետիք Իսահակյանը, մոր գերեզմանաքարը կառուցելու նպատակով վարպետ Սիմիկին հանդիպելու համար: Մի օր գերեզմանոցից դուրս գալիս մեծանուն բանաստեղծն ու վարպետ Սիմիկը տեսնում են երեք երիտասարդի, ովքեր ինչ-որ մի գերեզմանաթմբի մոտ ողորմաթաս են խմում: Վերջիններս հրավիրում են Ավետիք Իսահակյանին եւ ուստա Սիմիկին միանալ իրենց եւ խմել Մուկուչի համար, ասելով, որ իրենք էլ Թիֆլիսից են եկել, եկել են Պոլոզին տեսության:

Ավետիք Իսահակյանը վատ է զգում, տեսնելով Մուկուչի գերեզմանն անշիրմաքար եւ դառնալով վարպետ Սիմիկին խնդրում, որպեսզի իր կողմից մի մահարձան էլ Մուկուչի համար պատրաստի, ասելով, թե այդքան պատվական մարդու գերեզմանը չի կարող մնալ առանց տապանաքարի: Ամիսներ են անցնում այդ օրվանից եւ երբ գերեզմանաքարը սարքվում է, վարպետը հանդիպում է ուստա Սիմիկին, գրպանից փող է հանում, թե վերցրու, հալալ է քեզ, Մուկուչին հարմար շիրմաքար ես կառուցել:

-Չեղավ, վարպետ,Պոլոզը մենակ քուկդ չէ, ամենքինս է,-ասում է ուստա Սիմիկն ու փողի կեսը վերադարձնում: Կոնաձեւ, կարմրաքար մահարձան է Պոլոզ Մուկուչի համար պատրաստված տապանաքարը մի կողմում գրված.«Պոլոզ Մուկուչին (Մկրտիչ Ղազարոսի Մելքոնյանին)»: Մյուս կողմում՝ «Հիշատակ բանաստեղծ Ավետիք Իսահակյանից»:

24/05/2024

Համեցեք Գյումրի
Եկեք մշակույթ, հումոր ու սեր ունեցող քաղաքից ձեր մասնիկը տանելու ։
Գյումրին ճանաչելու համար գյումրեցի զբոսավար է պետք։
Զանգեք կամ գրեք ինձ։ 093194318

Եսօր էլ գուզեմ շարունակենք Պոլոզ Մուկուչի մասին պատմել, քիչմ էլ Ավ. Իսահակյանի։ Էս թեմայից մե հատմ էլ կա😃😃😃Էն ինչ թաղում...
24/05/2024

Եսօր էլ գուզեմ շարունակենք Պոլոզ Մուկուչի մասին պատմել, քիչմ էլ Ավ. Իսահակյանի։
Էս թեմայից մե հատմ էլ կա😃😃😃

Էն ինչ թաղում էր,-վրա բերեց կիստուկ Աշոտը,-ժողովրդի մէ ծերը բոշի մայլեն էր, մեկն էլ գերեզման էր հասել:

-Քաղաքն էդ տեսակ թաղում չէր տեսել,-զրույցը եզրափակեց Հարութը»:

«Կումայրի» թերթի ամենաերկարակյաց թղթակից Վազգեն Հարությունյանն իր «Գյումրին, նրա մարդիկ, սովորույթները» գրքույկում արդեն ականատեսի աչքերով է նկարագրում գյումրեցի սրախոսի թաղման արարողությունը.

«21 տարեկան էի, երբ 1931 թ-ի փետրվարի վերջին մահացավ Պոլոզ Մուկուչը-հիշում է Վազգեն Հարությունյանը,- Հայրս, որ նրանց ծխատեր քահանան էր, կատարեց սգի պատարագը: Երբ այցի գնացի, տեսա, որ ծաղկեպսակ էին բերել ոչ միայն հանգուցյալի հարազատներն ու մերձավորները, այլեւ վաճառականներ, արհեստավորներ, իսկ մի սեւ ժապավենի վրա գրված էր. «Ավետիք Իսահակյանից՝ սիրելի Մուկուչին»: Իսահակյանը պատիվ էր արել ծաղկեպսակ դնել ընկերոջ գերեզմանին:

Պոլոզ Մուկուչի ու Ծիտրո Ալեքի խոսակցությունը😀😀-Ծօ Պոլոզ, էդ դո՞ւ ես սաղ քաղքին սե օր ես ախմախ եմ։-Ի՞նչ կխոսիս Ծիտրո, ըբ՞...
22/05/2024

Պոլոզ Մուկուչի ու Ծիտրո Ալեքի խոսակցությունը😀😀
-Ծօ Պոլոզ, էդ դո՞ւ ես սաղ քաղքին սե օր ես ախմախ եմ։
-Ի՞նչ կխոսիս Ծիտրո, ըբ՞ը ես իմ ընկերոջս գաղտնիքը ըստեղ, ընտեղ կպատմեմ։

22/05/2024

Գյումրեցի երեւելի սրախոս Պոլոզ Մուկուչը մահացել է 1931թ-ին ու ասում են, որքան որ ինքն էր երեւելի, նույնքան էլ թաղումն է եղել երեւելի:

Պոլոզ Մուկուչի հիվանդության ու թաղման վերաբերյալ գյումրեցի հայտնի կառապաններից Վիսյոլի Վարդանի հիշողությունները գրառել է արձակագիր, երգիծաբան եւ լրագրող Հենրիկ Գեւորգյանն իր «Սրամիտների քաղաքը» գրքում, որից ներկայացնում եմ մի հատված.

«Էդ տեսակ մարդիկ խոսքերը ջեբի մեջ են պահել: Մուկուչը հեչ չհասկցանք ինչըղ հիվնդցավ, ինչըղ մեռավ,-տխուր ու մտախոհ սկսեց Վիսյոլի Վարդանը:

-Ըշտը գնացինք հասանք Թիֆլիս, գտանք հիվանդանոցը, ներս մտանք: Մուկուչը թիկնել էր բարձին, քիթը սրված, դեմքը դեղնած, աչքերը փոս ընկած: Հիվանդությունը քամել էր էնոր, միսը ոսկռեն չէր ջոկվի: Մեզի ճանչցավ: Մէ քանիմ խոսք ըսավ ու դառավ Հարութին.

-Ձեզի օսյաթ կենեմ, իմ ազիզ ախօրտիք, բան է, վով գիտե, մահը մարդու անգջի ետեւն է, մեկ էլ տեսար՝ մեռա…Ընձի որ տարաք թաղելու, թողեք աջ ձեռս դագաղից ցած կախվի։

Վարպետին նվիրված. Մաս 2Իսահակյանների ընտանիքը Ալեքսանդրապոլի ամենահայտնի, ունեվոր տոհմերից մեկն էր։ Իսահակյանների տանը 1...
21/05/2024

Վարպետին նվիրված. Մաս 2
Իսահակյանների ընտանիքը Ալեքսանդրապոլի ամենահայտնի, ունեվոր տոհմերից մեկն էր։
Իսահակյանների տանը 1875 թ. ծնվեց հայ գրականության վարպետ Ավետիք Իսահակյանը, ով շրջեց մի շարք մեծ երկրներում, չքնաղ ու զարգացած քաղաքներում, ապրեց ու ստեղծագործեց հիմնականում Երևանում, բայց իր կյանքի մայրամուտին Երևանում` իր տան բակում նստարան պատվիրեց և ուզեց, որ նստարանը պատրաստվի Շիրակ աշխարհի տուֆից, ինչը խոսում է այն մասին, թե որն էր վարպետի սրտի քաղաքը։

Վարպետին նվիրված. մաս 1Եվ ոլորվում էր այն քարավանը սեգ արմավների շարքերի միջով, Փոշի էր հանում, – փոշու քարավան, որ վարո...
21/05/2024

Վարպետին նվիրված. մաս 1
Եվ ոլորվում էր այն քարավանը սեգ արմավների շարքերի միջով, Փոշի էր հանում, – փոշու քարավան, որ վարում էր լուռ` խորշակն հուր շնչով:

– Քայլիր, քարավան, ի՞նչ ենք թողել մենք, որ կարոտանքով ցանկանք մեր դարձը, – Այսպես էր խոսում իրեն սրտի հետ Աբու Մահարին, մեծ բանաստեղծը:

Թողել ենք այնտեղ կի՞ն – աստվածային, սե՞ր – երջանկություն, անհուն երազա՞նք.- Քայլիր, կանգ մի առ, թողել ենք միայն շղթա ու կապանք, կեղծիք ու պատրանք...
Աբու Լալա Մահարի
Ավետիք Իսահակյան

Գիտեք չ՞է էս մարդն ով է։ Սաղդ գուզեք գաք Գյումրի իրա սարքած հանճարեղ գործը տեսնիք, բայց իրան չեք ճանչէ😃😃😃😃։Ճարտարապետ Թա...
20/05/2024

Գիտեք չ՞է էս մարդն ով է։
Սաղդ գուզեք գաք Գյումրի իրա սարքած հանճարեղ գործը տեսնիք, բայց իրան չեք ճանչէ😃😃😃😃։
Ճարտարապետ Թադևոս Անտիկյանն(Կարապետյան) է, ով տարիներ շարունակ ֆայտոնով գնում էր Անի մայր եկեղեցուն նայում, գալիս Գյումրու զարդը սարքում։

Համեցեք քայլենք Գյումրիով, տեսնենք, ճանաչենք, հիանանք, ծիծաղենք, ուրախանանք։ Գրեք էջին։ Էսօր որոշել եմ ձեզ ցույց տամ Գյո...
19/05/2024

Համեցեք քայլենք Գյումրիով, տեսնենք, ճանաչենք, հիանանք, ծիծաղենք, ուրախանանք։ Գրեք էջին։
Էսօր որոշել եմ ձեզ ցույց տամ Գյումրու մայր եկեղեցու չքնաղ խորանը։
Սա Սբ. Աստվածածին (ՅոթՎերք) եկեղեցու խորանն է, որի հեղինակը հռչակավոր հայ նկարիչ Վարդգես Սուրենյանցն է։

Մնացած հետաքրքիր պատմությունները Պոլոզ Մուկուչի, Ծիտրո Ալեքի, Ջղեր Խաչիկի և այլոց մասին կպատմեմ Գյումրիում....Զատիկի տոն...
18/05/2024

Մնացած հետաքրքիր պատմությունները Պոլոզ Մուկուչի, Ծիտրո Ալեքի, Ջղեր Խաչիկի և այլոց մասին կպատմեմ Գյումրիում....

Զատիկի տոներին Պոլոզ Մուկուչն այցելում է Հովհաննես եւ Կարապետ Չաքմիշյանների խանութ: Եղբայրներից ավագը՝ Կարապետը խրատական տոնով դիմում է Մուկուչին.

-Մուկուչ ջան, իմ ցավը կուգա, հերիք չէ՞ դու փոդրատչիություն էնես: Նայե օղուլ, արհեստ սորվի, կնիկ-երեխա ունեցիր, էնոնց պահե:

Առանց վիրավորվելու Մուկուչը պատասխանում է.

-Ուստա Կարապետ, դու իմ մենձ ախպերն ես: Եթե մարդ նայելով արհեստ սորվեր, ղասաբնոցի շներն հիմի վաղուց ղասաբ էին դառել:

Գյումրին թատերական մայրաքաղաք է, համեցեք չքնաղ Գյումրի և օրը ավարտեք թատրոնում լավ ներկացում դիտելով։
16/05/2024

Գյումրին թատերական մայրաքաղաք է, համեցեք չքնաղ Գյումրի և օրը ավարտեք թատրոնում լավ ներկացում դիտելով։

Գյումրու 《հին թատրոնը》նորացված, 《Անուշ》օպերայի մասին հուշարձանը և Գյումրու մի շարք այլ գեղեցիկ վայրեր տեսնելու համար գրե...
16/05/2024

Գյումրու 《հին թատրոնը》նորացված, 《Անուշ》օպերայի մասին հուշարձանը և Գյումրու մի շարք այլ գեղեցիկ վայրեր տեսնելու համար գրեք էջին։
Գյումրու 《հին թատրոն》-ի շենքն է։ Այստեղ է առաջին անգամ Արմեն Տիգրանյանը բեմադրել 《Անուշ》օպերան(1912թ.)։

Մուշուրբայի արձանն ու ոչ միայն տեսնելու ու Գյումրիում լավ օր ունենալու համար գրեք էջին։Վարպետը հիմա արհեստանոց չունի, տա...
15/05/2024

Մուշուրբայի արձանն ու ոչ միայն տեսնելու ու Գյումրիում լավ օր ունենալու համար գրեք էջին։
Վարպետը հիմա արհեստանոց չունի, տան նեղ, խցի նմանվող միջանցքում երկու աթոռ է դրել: Դա է արհեստանոցը:
Վարպետ Էդիկն ասում է, որ ինքը Հայաստանի միակ՝ «եդինստվեննի» փախրջին է: Փախրջին թուրքերեն բառ է, փախր կամ բաքր նշանակում է պղինձ, փախրջին պղնձագործն է: Մուշուրբայի վարպետի ասելով՝ նախկինում Գյումրու շուկայի մոտ արհեստավորներ կային, ովքեր նաև խանութ ունեին: Փախրջիները քիչ չէին՝ Աղասը, Մարտինը, հիմա, ըստ նրա, մնացել է միայն ինքը: Հայրը՝ վարպետ Սուրենը, 1930-ին պղնձագործություն է սովորել իր հորից՝ վարպետ Էդիկի պապից:
Վարպետի հայրական կողմը Էրզրումից է, մայրականը՝ Կարսից: Պապը Էրզրումից բերված գործիքներով էր աշխատում, դրանցով այսօր աշխատում է ինքը, ասում է՝ էրզրումցի 8 «չագուչ» և երկու մկրատ ունի:

Սկսում եմ Գյումրու և գյումրեցիների մասին հին ու նոր պատմություններով կիսվել ձեզ հետ։Գյումրիում տուրերի համար գրեք էջին։Ս...
15/05/2024

Սկսում եմ Գյումրու և գյումրեցիների մասին հին ու նոր պատմություններով կիսվել ձեզ հետ։
Գյումրիում տուրերի համար գրեք էջին։
Սբ․ Յոթվերք անվանումը խորհուրդն է եկեղեցում պահպանվող նկարի, որը ըստ ավանդության, մագաղաթի վրա արվել է Ղուկաս Ավետարանիչի ձեռքով։
Մագաղաթը 1830թ․ Ալեքսանդրապոլ են բերել գաղթականները Հասանղալայի վանքից։ 1831թ․ Ներսես Աշտարակեցի կաթողիկոսը նկարը տանում է Էջմիածին, ժողովրդին երաշտից փրկելու համար։ Նկարն արդարացնում է կաթողիկոսի սպասելիքները, ինչը դառնում է նկարը Էջմիածնում պահելու առիթ։
Տեսնելով, որ նկարի վերադարձը ուշանում է ալեքսանդրապոլցիների մի հոծ բազմություն գնում են Էջմիածին և նկարը ստիպողաբար վերադարձնում Գյումրի(1852թ․), որը մինչ օրս պահվում է Սբ․ Աստվածածին եկեղեցում։

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Գյումրիում Տուր-Tour in Gyumri posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Event Planning Service?

Share