
08/04/2024
Ուրախ էինք հյուրընկալել ԿԳՄՍՆ նախարարության երիտասրդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանին։
✅Կենտրոնական Շիրակ ՏԱԽ/Central Shirak LAG Արագած հովիտ ՏԱԽ/Aragats Valley LAG և Հյուսիսային ուղի ՏԱԽ/Northern Way LAG-երի ներկացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանում երիտասարդական կենտրոններ ստեղծելու կարևորությունը։
📌Կենտրոնների ստեղծման նպատակն է բացահայտել և զարգացնել երիտասարդների կարողությունները ոչ ֆորմալ կրթական մեթոդներով, խրախուսել համայնքային խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնությունները, բարձրացնել երիտասարդների (այդ թվում՝ NEET կամ չսովորող և չաշխատող երիտասարդների) ներգրավվածությունը տարբեր գործընթացներում, իրականացնել պետական երիտասարդական քաղաքականությունից բխող միջոցառումներ։