24/08/2022
Ողջույն բոլորին...
Մեղրատոն ցուցահանդես-վաճառքի էջը ստեղծվել է, որպեսզի կայանալիք մեղվամթերքի մասնագիտացված միջոցառումները ավելի հասանելի լինեն լայն հասարակությանը։
Ինչ է - ը
✅ Նախաձեռնություն, որը ստեղծվել է USAID -ի համաֆինանսավորմամբ և CARD հիմնադրամի ու Մեղվաբուծության Դարբնոց Գիտակրթական Կենտրոն-ի ջանքերով, որպես խթան , Հայաստանում 🇦🇲 մեղվամթերքների ավելի ներկայանալի և հուսալի վաճառք իրականացնելու համար։
✅ Ցուցահանդես-վաճառքը ուղիղ ազդեցություն կունենա մեղվաբուծական միջավայրում գործընկերային հարաբերություններ հաստատելու, ինչպես նաև վաճառքի կազմակերպման դրական տենդենց ապահովելու վրա, քանզի մեղվապահը կունենա ապագայի տեսլական` մեղվաընտանիքները շատացնելու և այլ մեղվամթերքներ արտադրելու հարցում։
✅ Գոյություն ունեն բազմազան մեղվամթերքներ, բայց մեղվապահի հիմնական եկամուտը կազմում է մեղրի վաճառքից ստացված հասույթը։ Կան նաև այլ մեղվամթերքներ։ Դրանք են`
1.ծաղկափոշի
2.ծաղկախյուս
3.ակնամոմ
4.մայրակաթ
5.հոմոգենադ
6. կրեմ մեղր
7.մեղվամոմ
8.սերեկ
9. մոմի ցեցի թուրմ
10. մոմի ցեցի արգասիքների թուրմ
11. մեղվի թուրմ
12.մեղվի ծրար
13. մեղվամայրեր և այլն, որոնք նույնպես եկամուտի աղբյուր են։
Մեղվաբուծուկան ոլորտի անմասն ուղղություն է Ապիթերապիան։
❗Մեղվապահը, չունենալով ճանաչելիություն և միջավայր, որ կկարողանա իրացնել վերոնշյալ մթերքները, չի էլ փորձում արտադրել այն։
✅ - ի նպատակն է իրականացնել միջոցառումներ, որոնք կստեղծեն և կպահպանեն գնորդ և արտադրող հարաբերությունը, մեղվամթերքի վաճառքը կդառնա ավելի հասանելի, կստեղծվի փոխվստահության մթնոլորտ, գրագետ առևտուր, երաշխավորված պրոդուկտ։
✅ ԵՒ վերջապես - ը տոն է բոլոր այն մարդկանց համար, ովքեր սիրահարված են մեղուների հիասքանչ աշխարհին և այն մարդկանց համար, ովքեր սիրում են այդ քաղցր անմահական մեղրը։
#Մեղրատոն #Մեղր #Մեղուներ #Տոն #Մեղվաբուծություն #Ծաղկափոշի #Ակնամոմ #Մայրակաթ #Մեղվամոմ #Մեղրահաց