GK Design

30/04/2013
Prestige Weddings Planner- ը հայտարարում է նոր ֆոտոմրցույթ "Original Christmas Photo 2013", որի հաղթողը որպես մրցանակ կս...
20/11/2012

Prestige Weddings Planner- ը հայտարարում է նոր ֆոտոմրցույթ "Original Christmas Photo 2013", որի հաղթողը որպես մրցանակ կստանա ամանորյա օրիգինալ եղևնի Գայանե Խոջայանի ձևավորմամբ: Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է մինչև դեկտեմբերի 10 ուղարկել Ձեր նկարներից մեկը ամանորյա թեմայով [email protected] էլ.-փոստին: Մրցույթի քվերկությունը կկատարվի LIKE-երի միջոցով, իսկ հաղթողը կհայտարարվի դեկտեմբերի 25-ին: Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին և ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը մեր այս տոնական մրցույթին :)))

Prestige Wedding Planner ընկերությունը կազմակերպում է թեմատիկ և օրիգինալ հարսանեկան արարողություններ: Մեր կազմակերպած հա...
19/11/2012

Prestige Wedding Planner ընկերությունը կազմակերպում է թեմատիկ և օրիգինալ հարսանեկան արարողություններ: Մեր կազմակերպած հարսանեկան արարողությունները առանձնանում են իրենց յուրահատուկ ոճով, օրիգինալ և չկրկնվող լուծումներով: Յուրաքանչյուր պատվիրատուի համար ընտրվում է տվյալ զույգին բնորոշող և խորհրդանշական թեմա և այդ թեմատիկային համաձայն նախապատրաստվում է հարսանեկան արարողության ամբողջական սցենար:
Մեր աշխատակազմը կազմակերպում է հարսանեկան արարողությունները ամբողջությամբ, անկախ հարսանեկան արարողության ծավալներից և բյուջեի չափից, քանի որ մեզ համար մեր բրենդի հեղինակությունը և հաճախորդների գոհունակությունը վեր է ցանկացած պատվերի արժեքից: Մեր աշխատանքները և կազմակերպված թեմատիկ հարսանեկան արարողությունների լուսանկարները կարող եք տեսնել մեր ֆոտոալբոմներում:
ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԵՎ ՓՈՐՁԸ ԿԽՆԱՅԵՆ ՁԵՐ ԳՈՒՄԱՐՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ!

14/11/2012

Սիրելի ընկերներ, Prestige Wedding Planner կազմակերպությունը այսուհետ հանդես կգա www.prestigeweddings.am վեբ կայքով, որտեղ կարող եք գտնել անհրաժեշտ ինֆորմացիա մեր գործունեության մասին, տեղեկանալ վերջին նորություններին և տեսնել մեր կատարված աշխատանքների լուսանկարները:
Կայքը մշակման փուլում է Գայանե Խոջայանի կողմից և պատրաստ կլինի շուտով :)

21/09/2012

THE BEST WEDDING FROM THE BESTS!
Հարգելի ընկերներ շնորհավորում եմ բոլորիս "THE BEST WEDDING FROM THE BESTS" նախագծի մեկնարկի կապակցությամբ: Prestige Wedding Planner, Nikollo Photo և DJs for Wedding ընկերությունները Ձեր ուշադրությանն են ներկայացնում մեգամասշտաբային մի նախագիծ: Նախագիծը իր մեջ ներառում է այն բոլոր ծառայությունները, որոնք տրամադրում են այս ընկերությունները: Նախագիծը մրցույթային է և կանցկացվի 2 փուլով, ինչպես նաև կլինեն բազմաթիվ անակնկալներ և հատուկ սահմանված մրցանակներ գործնկեր կազմակերպությունների կողմից: Նախնական մրցանակային ֆոնդը 1.200.000 ՀՀ դրամ է:
Մրցույթի կանոններն են`
1. Մրցույթին կարող են մասնակցել բոլոր այն զույգերը, որոնցից գոնե մեկի ֆեյսբուքյան ստատուսը "Engaged" կամ "In a relationship" է, ինչպես նաև հարսանեկան արարողությունը պլանավորում են մինչև 30.12.2013
2. Մրցույթի առաջին փուլի հայտերի ընդունման ժամկետը` 20.09.2012 - 15.10.2012
3. Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ուղարկել Ձեր և Ձեր զույգի 2 լուսանկար [email protected] էլ.փոստին: Լուսանկարները ուղարկելուց պարտադիր պետք է նշվի Ձեր անուն-ազգանունը և հեռախոսահամարը և Ձեր հարսանիքի նախնական պլանավորած ժամանակը:
4. Մրցույթի պայմաններին համապատասխանող լուսանկարները կտեղադրվեն www.facebook.com/PrestigeWeddings էջում և կսկսվի քվեարկությունը, որը կլինի մասնակից նկարների LIKE-երի քանակով
5. Քվերակությունը կտևի մինչև հոկտեմբերի 15 և կհայտարարվի առաջին փուլի ավարտ: Այդ օրվա դրությամբ առավելագույն ձայներ հավաքած 9 զույգեր կանցնեն մրցույթային երկրորդ փուլ: ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵԿ ԶՈՒՅԳ ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼ ԿԱՆՑՆԻ ԿԱԶՄԱԿԵՊԻՉՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՄԲ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!
Երկրորդ փուլի բոլոր 10 զույգերը կանցնեն պրոֆեսիոնալ ֆոտոսեսիա Nikollo Photographer-ի (www.nikollo.com) կողմից: Մասնակից զույգերից յուրաքանչյուրը կընտրի իր ֆոտոսեսիայի թեման և կառաջարկի լուսանկարչին: Յուրաքանչյուր զույգ ինքը կընտրի պրոֆեսիոնալ նկարներից այն լուսանկարը, որով ցանկանում է շարունակել նախագիծը:
Այնուհետ կմեկնարկի նախագծի երկրորդ փուլը, որտեղ անկախ հաղթանակից բոլոր մասնակից զույգերին սպասվում է անակնկալ նվերներ կազմակերպիչ ընկերությունների կողմից:
Նախագծի երկրորդ փուլում ևս հաղթողին որոշում են LIKE-երի քանակով:

Նոյեմբերի 10-ին կհայտարարվի հաղթող զույգը, որը կստանա մրցանակներ կազմակերպիչ ընկերությունների կողմից ավելի քան 800.000 ՀՀ դրամ արժողությամբ:
Կլինի նաև հատուկ մրցանակՆեր և անակնկալներ, որոնց մասին կտեղեկացնենք մրցույթի ընթացքում:

Նախագծի ինֆորմացիոն հովանավորն է Dejavu.am ժամանցային կայքը: Մրցույթի ընթացքը պարբերաբար կլուսաբանվի տարբեր ժամանցային կայքերում, բլոգներում, ինչպես նաև մասնակից ընկերությունների պաշտոնական Facebook-յան էջերում:

• Մրցույթի կազմակերպիչներն իրենց իրավունք են վերապահում չհրապարակել ցածր որակի լուսանկարները և այն լուսանկարները, որոնք ուղարկված կլինեն ակնհայտ կեղծ օգտատերերի կողմից կամ ներբեռնված կլինեն համացանցից
• Մրցույթի կազմակերպիչներն իրենց իրավունք են վերապահում տվյալ լուսանկարի Like-երը կամ դրանց մի մասը համարել անվավեր, եթե Like-երն ապահովվել են ոչ հայաստանյան կամ կասկած հարուցող օգտատերերի միջոցով:

Prestige Wedding Planner, Nikollo Photo և DJs for Wedding ընկերությունները մաղթում են Ձեզ հաջողություն և արդար մրցակցություն!!!
Հարցերի դեպքում կարող եք գրել www.facebook.com/PrestigeWeddings page-ին:

13/09/2012

Dear Friends,
Please LIKE our official page.
Beforehand Thanks!

💫Weddings Planning
💫Weddings Decoration & Floral Design
💫Corporate & Fashion Events
📱 +37498980980

17/10/2011
10/10/2011

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when GK Design posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to GK Design:

Share