Creative Photo

Creative Photo Creative Photo, Photo Booth, Yerevan
(9)

Հայաստանում իր տեսակի մեջ միակ “Creative photo” ֆոտոկրպակը տեղակայված է Երեւան Մոլում: Այն գործում է առանց մարդկային գործոնի` հատուկ ծրագրի միջոցով: Ֆոտոկրպակի այցելուն կարող է սենսորային էկրանով նշել, թե լուսանկարի որ տարբերակն է նախընտրում` creative photo (սև ու սպիտակ լուսանկար), fun photo (զվարճալի լուսանկար) կամ passport photo (անձագրի լուսանկար):

Լուսանկարի ապագա “հերոսը” կարող է տեսնել ու

գնահատել իր պատկերի արտացոլանքն էկրանին: Երբ ազդարարվում է “GO” հրահանգը, տեսախցիկը մեկ վայրկյան տևող ընդմիջումներով վեց լուսանկար է անում:

Վերջնական արդյունքը` լուսանկարը ընդամենը 40-45 վայրկյան հետո արտատպվում և դուրս է գալիս սենսորային էկրանի ներքևում տեղակայված համապատասխան սարքից:

Ցանկության դեպքում լուսանկարները տպվում են այցելուի ընտրած ֆոնի վրա: Ֆոտոկրպակի պատին փակցված է “քայլերի ուղեցույց”, որտեղ նշված են հարկ եղած լուսանկարը ստանալու համար պահանջվող գործողությունները: Այստեղ կարելի է գտնել նաև սպասարկող անձնակազմի հեռախոսահամարները: Վերջիններիս կարելի է զանգահարել ու դիմել ֆոտոկրպակում որևէ խնդիր առաջանալու դեպքում:

Այցելուների հարմարավետության ու ժամանակի խնայողության համար այստեղ յուրաքանչյուր գործողություն առավելագույնս պարզեցված է, ինչն ինքնստինքյան բացառում է դժվարությունները` ժամանակակից տեխնոլոգիաների հետ “շփման” գործում:

Address

Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 22:00
Tuesday 10:00 - 22:00
Wednesday 10:00 - 22:00
Thursday 10:00 - 22:00
Friday 10:00 - 22:00
Saturday 10:00 - 22:00
Sunday 10:00 - 22:00

Telephone

37477124222

Alerts

Be the first to know and let us send you an email when Creative Photo posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Creative Photo:

Share